Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006
Թռչնի գրիպի համաճարակաբանություն
Թռչնի գրիպը (avian influenza) – սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է` մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը:
Ծագումնաբանություն (էթիոլոգիա)
Հարուցիչը` գրիպի Ա տիպի ՌՆԹ պարունակող վիրուսն է, որը պատկանում է Orthomyxoviridae ընտանիքին: Վիրուսն առանձնանում է բարձր վիրուլենտությամբ: Հատկապես դա վերաբերում է վիրուսի գլիկոպրոտեիններին` հեմագլյուտինին (HA) և նեյրամինիդազներ (NA), որոնք կարող են վերատեսակավորվել տարբեր համադրություններով: Հայտնի է HA-ի (H1-H15) 15 անտիգենային ենթատիպ և NA-ի (N1-N9) 9 ենթատիպ, որը պայմանավորված է հեմագլյուտինինի (H) և նեյրամինիդազների (N) անտիգենային հատկություններով: Վերջիններիս մոտ հանդիպում են հեմագլյուտինինի և նեյրամինիդազների 24 համակցություններ` H1N1 - H2N2- H2N3 - H3N2 - H3N8 - H4N2 - H4N4 - H4N6 - H4N8 - H5N1 - H5N2 - H5N9 - H6N1 - H6N2 - H6N5 - H6N9 - H7N1 - H7N2 - H7N3 - H7N7 - H9N2 - H9N8 - H10N7 - H11N9: Թռչունների համար ավելի ախտածին են H5 և N7 ենթատիպերը: Վիրուսին բնորոշ է բազմաձևությունը (պոլիմորֆությունը) գնդաձևի գերիշխումով, չափը` 60-180 նմ է: Վիրուսն ունի լիպոպրոտեինային թաղանթ, որն իր վրա կրում է կեռիկներ՝ որոնք ներառում են ՌՆԹ-ի փաթաթված օղակ: Թռչնի գրիպի Ա վիրուսների պաշար են հանդիսանում տարբեր չվող թռչունները, որոնք պատկանում են Anseriformes (վայրի բադեր և սագեր) և Charadriiformes (ձկնկուլներ, դաշտակտցարներ և այլն) կարգերին:Կատարված հետազոտությունների արդյունքում վայրի թռչուններից անջատվել են բոլոր հայտնի սպիտակուցային համադրություններով վիրուսները: Նույնիսկ այդ դեպքում վայրի թռչունների մոտ հիվանդությունն ընթանում է էնտերիտի ձևով, առանց տեսանելի փոփոխությունների: Հայտնի է, որ վայրի ջրլող թռչունները միգրացիայի ընթացքում կարող են հաղթահարել մեծ տարածություններ և ընտանի թռչունների համար վարակի աղբյուր հանդիսանալ: Վերջիններիս մոտ հիվանդության առանց ախտանշանների ընթացքը հանգեցնում է նրան, որ տվյալ տերը հարուցիչները կարող է կրել հարյուրամյակներ: Այսպիսով` վիրուսների համար ստեղծվում է կենսաբանական □անմահ□ պաշար: Ընտանի թռչունների համար առավել վտանգավոր են վիրուսի H7N7 (□հավերի ժանտախտի□ վիրուս) և H5N1 ենթատիպերը, որոնք ունակ են թռչունների շրջանում առաջացնել զանգվածային անկումներ: Ընտանի թռչունների շրջանում վարակը կարող է լինել ոչ ակնառու` առանց ախտանշանների կամ կարող է առաջացնել ձվատվության նվազում և շնչական համակարգի հիվանդություններ, ինչպես նաև ընթանալ կայծակնային, առաջացնելով թռչունների անկում` առանց նախնական ախտանշանների (բարձր ախտածին թռչնի գրիպ): թռչնագրիպի վիրուսները կայուն են արտաքին միջավայրում` տաքարյունների օրգանիզմից դուրս, հատկապես բավարար ջերմության պայմաններում: Դրանք կարող են պահպանվել ջրում 00C ում 30 օր և ավելի (կարող է մինչև 6-8 ամիս), 220C ում՝ մինչև 4 օր: Հատկապես հարուցիչների մեծ քանակություն պարունակվում է վարակված թռչունների արտաթորանքներում, այնտեղ պահպանվելով մինչև 3 ամիս: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսը աճել է վիրուսի ախտածնությունը, կայունությունը և վիրուսակիրների քանակը: Եթե 2003թ վիրուսներն արտաքին միջավայրում պահպանվում էին 2 օր, ապա 2004թ՝ 6 օր: Եթե 2003թ բադերը վիրուսներ արտազատում էին մինչև 10 օր, ապա 2004թ` 17 օր: Ներկայումս վիրուսը բարձր ախտածին է հավերի, բադերի, սագերի, հնդկահավերի, խոզերի, ձիերի և մարդկանց համար: Քանի որ խոզերը կարող են վարակվել և՛ մարդկային, և՛ թռչնի գրիպով, ապա վերջինս կարող է ձեռք բերել թռչնի գրիպի վիրուսի միջտեսակային պատնեշի հաղթահարման հատկություն: Ներկայումս առկա է այն վարկածը, որ գրիպի պանդեմիկ վիրուսի առաջացումը կարող է իրականանալ ջրլող թռչունների պաշարից խոզերի միջոցով մարդկանց վարակման ճանապարհով: Հայտնի են մկների և կատուների վարակման դեպքեր: Կապված վերջինիս բարձր հպավարակելիության հետ, վիրուսը կարող է արագ տարածվել մեխանիկական եղանակով և վարակված կերի, վանդակների, տրանսպորտի, սարքավորումների, տարողությունների ուղղակի շփումից: Տարբեր թռչունների մոտ հիվանդություն առաջացրած վիրուսների հետազոտությունները ցույց տվեցին, որ Եվրոպայում և Ամերիկայում արձանագրված թռչնի գրիպի վիրուսներն էվոլյուցիայի տեսակետից անկախ են: Այս ձևով երկու աշխարհամասերի միջև վիրուսի տարածման գործում միգրացիան գործնականորեն էական դեր չի խաղում: Հավանական է, որ վիրուսը ոչնչանում է 560C ջերմաստիճանի պայմաններում՝ 3 ժամվա ընթացքում, 600C պայմաններում` 30 րոպեի ընթացքում: Վիրուսն իր կենսագործունեությունը պահպանում է ախտահարված հողում, ցածր ջերմաստիճանի պայմաններում՝ 3 ամիս: Հետազոտությունները ցույց են տվել, որ թռչնի գրիպի հարուցիչներով (H5N1) ախտահարված 1 գր կղանքում վիրուսի պարունակությունը բավական է 1 միլիոն թռչուն վարակելու համար: Ջրի 220C պայմաններում վիրուսը պահպանում է իր կենսունակությունը 4 օր, ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում (00C) ավելի քան՝ 10-30 օր: Եղած տվյալների համաձայն, վիրուսը կարող է ջրում պահպանել իր կենսունակությունը 6-8 ամիս: Վարակման ջրակղանքային մեխանիզմը բնության մեջ վարակի փոխանցման հիմնական ճանապարհն է: Թռչնի գրիպի վիրուսն ի տարբերություն մարդկային վիրուսից, կայուն է արտաքին միջավայրում, նույնիսկ սատկած թռչունների դիակներում վերջիններս կարող են պահպանել իրենց կենսունակությունը մինչև մեկ տարի, որը մեծացնում է վարակվելու ռիսկը: Վիրուսն արագ ապակտիվանում է 3%-անոց ֆենոլի և 0,1%-անոց ֆորմալդեհիդի, քլորամինի, քլորակրի 3-5%-անոց լուծույթների ազդեցությամբ` ողողելու, սրբելու, ջրի շիթով լվանալու պայմաններում: Վերջին 7 տարիների ընթացքում թռչնի գրիպի H7N7 և H5N1 վիրուսները, մուտացիայի ընթացքում կտրուկ փոխել են իրենց կենսաբանական հատկությունները և ձեռք են բերել միջտեսակային պատնեշը հաղթահարելու հատկություն: Վիրուսի ամբար հանդիսացող ջրլող թռչուններից դրանք անցնում են ընտանի թռչուններին, իսկ վերջերս նաև՝ վայրի թռչուններին, որոնք ապրում են ցամաքում և մարդուն: Մինչև վերջերս կարծում էին, որ թռչնի գրիպի վիրուսն ախտածին չէ մարդու համար և ախտահարման ժամանակ վերջիններիս մոտ առաջանում են միայն թեթև կոնյուկտիվիտի երևույթներ, թեթև թուլություն, հազվադեպ` թույլ արտահայտված ռեսպիրատոր ախտանշաններ: Այս կարծիքը հերքվեց 1997թ, երբ Հոնգկոնգում պայմանավորված (H5 N1) վիրուսով արձանագրվեց բռնկում, հիվանդությունն ուներ ծանր կլինիկական ընթացք և դեպքերի 1/3-ն ունեցան մահացու ելք: Քանի որ սովորաբար նախկինում վիրուսները մարդկանց չէին ախտահարել, ապա մարդկանց մոտ թռչնի գրիպի դեմ անընկալությունը փոքր է կամ լիովին բացակայում է: Յուրահատուկ են իրենց բազմազանությամբ և փոփոխվելու հատկությամբ: Դրանց գենետիկ անկայունությունը, անտիգենային ճկունությունը, վիբրիոնների բազմաձևությունը կարող են պատճառ դառնալ բազմաթիվ մուտացիաների և հիբրիդացման, որոնք նպաստում են փոփոխված (բարձր ախտածնությամբ) հատկություններով շտամների առաջացմանը: 1997թ մինչ այսօր բնակչության շրջանում թռչնի գրիպի դեպքեր են արձանագրվել ներքոհիշյալ երկրներում` Բերված տվյալները վկայում են այն մասին, որ թռչնի գրիպի առանձին ենթատիպերն ազդել են նաև մարդու վրա:
H5N1 վիրուսով հարուցված թռչնի գրիպի առանձնահատկությունները
Մարդկանց համար թռչնի գրիպի վիրուսի շտամների բարձր ախտածին H5N1 և H7N7 առաջնային կառուցվածքի հետազոտությունները (1997-2004թթ), որոնք իրականացվել են աշխարհի տարբեր լաբորատորիաներում ցույց են տվել, որ դրանք պարունակում են հեմագլյուտինինի 2 ենթամիավոր, հիմնական ամինաթթուների բազմաթիվ հերթափոխություններ, որոնք հավերի համար հանդիսանում է հարուցիչների ախտածնության հիմնական նախանշանը: Այդպիսի մուտացիաների առկայությունը վիրուսին տալիս է բարձր վարակելիության ակտիվություն և ախտածնություն: Ի տարբերություն ոչ ախտածին կամ թույլ ախտածին վիրուսների, որոնց մոտ հիմնական ամինաթթուների հերթափոխություն չի հանդիպում, բարձր ախտածին վիրուսների հեմագլյուտինինը հեշտությամբ քայքայվում է ոչ միայն տրիպսինանման պրոտեազների, որոնք առկա են մարդու ռեսպիրատոր համակարգի և թռչունների աղիների բջիջներում, այլ նաև ուբիկվիտար ֆուրինանման պրոտեազների, որոնք արտահայտվում են տարբեր հյուսվածքներում, որը ախտածին վիրուսներին հնարավորություն է տալիս ախտահարելու տարբեր օրգան համակարգերը և օրգանները (պանտրոպիզմ): Բարձր ախտածին հարուցիչների առանձնահատկություններից նաև դրանց ադսորբումը ոչ միայն թռչունների սիալովյան ընկալիչներին, այլ նաև մարդկային ընկալիչներին, որը դրանց թույլ է տալիս ընդլայնել տերերի շրջանակը և վարակել մարդկանց՝ ախտահարված թռչունների կամ դրանց օրգանների հետ անմիջական շփման արդյունքում: Թռչնի գրիպի Ա(H5N1) առաջին բռնկումը բնակչության շրջանում արձանագրվել է 1997թ. Հոնգկոնգում, որի ժամանակ հիվանդացել է 18 մարդ, 6-ը` մահացու ելքով: Հիվանդության բոլոր դեպքերում հաստատվել է վարակի աղբյուրը: 17 մարդ հիվանդացել է շուկաներում հիվանդ թռչնի հետ շփման ժամանակ, 1-ը` թռչնաֆաբրիկայում հիվանդ թռչնի հետ շփման ժամանակ: Հիվանդացածների տարիքային օրինաչափություն չի դիտվել: Ախտահարման ռիսկի ենթակա թռչնաֆաբրիկաների աշխատակիցների շրջանում իրականացված շճաբանական հետազոտությունների ժամանակ 10%-ի մոտ հայտնաբերվել են թռչնի գրիպի H5N1 շտամի տեսակի հակամարմիններ: 3% դեպքերում հակամարմիններ հայտնաբերվել են այն անձանց մոտ, ովքեր զբաղվել են թռչունների խնամքով: Ընտանեկան օջախներում մարդուց մարդ վարակի փոխանցման դեպքեր չեն արձանագրվել; Երկրորդ բռնկումը նույնպես արձանագրվել է Հոնգկոնգում՝ 2003թ փետրվարին: Վարակի դեպքեր են արձանագրվել Չինաստանի Ֆուդզան նահանգում՝ Հոնգկոնգից եկած մի ընտանիքի անդամների շրջանում (4 անձ, 2003թ հունվարի 27-ից փետրվարի 8-ը):
Առաջինը հիվանդացել է ընտանիքի դուստրը: Վարակման ամսաթիվը հայտնի չէ: Նա մահացել է փետրվարի 4-ին, թաղվել՝ Չինաստանում: Այդ ժամանակ աղջկա մոր մոտ նկատվել է բարձր ջերմություն, և ախտորոշվել` պարագրիպ: Մայրը և մահացած աղջիկը լաբորատոր հետազոտությունների չեն ենթարկվել: Հայրը վերադարձել է Չինաստանից Հոնգկոնգ փետվարի 6-ին: Հոր մոտ կլինիկական երևույթներ նկատվել է փետվարի 7-ին: Հոսպիտալացվել է փետրվարի 11-ին` պնևմոնիա ախտորոշումով: Հայրը մահացել են փետրվարի 17-ին: Վերջինիս մոտ 2003թ փետրվարի 20-ին լաբորատոր ախտորոշվել է թռչնի գրիպ Ա(H5N1): Եղբայրը հիվանդացել է փետրվարի 9-ին և հոսպիտալացվել հոնգկոնգյան հիվանդանոցներից մեկում՝ 2003թ մարտի 12-ին: Փետրվարի 19-ին լաբորատոր ախտորոշվել է թռչնի գրիպ Ա(H5N1): Վերջինս առողջացել է: Վարակի աղբյուրը և վարակման մեխանիզմը չի պարզաբանվել:
Հետագայում, 2003թ դեկտեմբերին, Վիետնամում համաճարակային և էպիզոոտոլոգիական իրավիճակը բարդացել է: Վիետնամի կառավարությունը ընտանի թռչունների շրջանում արձանագրված թռչնի գրիպի H5N1 դեպքերի մասին 2004թ հունվարին ահազանգել է ԱՀԿ միայն երկրի հարավային 2 շրջանում դիտվել է շուրջ 70.000 թռչնի անկում: Այդ ժամանակ դիտվել են հիվանդության դեպքեր նաև բնակչության շրջանում: 2003թ դեկտեմբերի 26-ից մինչև 2004թ մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Վիետնամում արձանագրվել է հիվանդության 23 դեպք, 16-ը՝ մահացու ելքով: Մահացության ցուցանիշը կազմել է 69,6%: Վիետնամում արձանագրված դեպքերի հետ միաժամանակ դեպքեր են արձանագրվել նաև Թայլանդում: Լաբորատոր հաստատված առաջին 2 դեպքի մասին ԱՀԿ է հաղորդվել 2004թ հունվարի 23-ին: 2004թ հունվարի 23-ից մինչև մարտի 10-ն արձանագրվել է հիվանդության 12 դեպք, 8-ը` մահացու ելքով: Մահացության ցուցանիշը կազմել է 66,6%: Բնակչության շրջանում թռչնի գրիպի դեպքերն արձանագրվել են թռչունների շրջանում վարակի համապատկերում: Վիետնամում և Թայլանդում համաճարակային իրավիճակը բարդացել է 2004թ ամռանը և աշնանը: Վիետնամում 2004թ հուլիսից մինչև օգոստոս ամիսը հիվանդացել է 4 մարդ, բոլորը՝ մահացու ելքով: Թայլանդում 2004թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հիվանդացել է 5 մարդ, որից 4-ը` մահացու ելքով: Վիետնամում 2004թ դեկտեմբերին կրկին արձանագրվել է հիվանդության նոր դեպք: Այդ ընթացքում հիվանդության դեպքերը կտրուկ ավելացել են: 2004թ դեկտեմբերի 16-ից մինչև 2005թ հունիսի 28-ը երկրում թռչնի գրիպով հիվանդացել է 60 մարդ, 18-ը՝ մահացու ելքով: Մահացության ցուցանիշը կազմել է 30,0%: Օգոստոսին հաղորդվել է հիվանդության 3 դեպքի մասին, որից 2-ը` մահացու ելքով: Ընդհանուր առմամբ 2004-2005թթ ընթացքում Վիետնամում թռչնի գրիպով Ա(H5N1) հիվանդացել է 90 մարդ: 2005թ դեպքեր արձանագրվել են նաև Կամբոջայում, հիվանդացել է 4 մարդ` բոլորը մահացու ելքով: 2005թ օգոստոսին Ինդոնեզիայից ԱՀԿ է հաղորդվել հիվանդության դեպքի մասին, վերջինս ունեցել է մահացու ելք: 2006թ հունվարին դեպքեր արձանագրվեցին Թուրքիայում, Չինաստանում և Ինդոնեզիայում՝ բնակչության շրջանում:
Թուրքիայի Դողուբայազետ նահանգի Վան քաղաքի 1 ընտանիքում 2006թ հունվարի 1-ից արձանագրվել է թռչնի գրիպի 3 դեպք՝ բոլորը մահացու ելքով (14, 15 և 11 տարեկան երեխաներ):
Հետագայում արձանագրվել են թռչնի գրիպի լաբորատոր հաստատված 21 դեպք, որից 5-ը մահացու ելքով:
Դեպքերն արձանագրվել են Թուրքիայի մի շարք նահանգներում:
Աղյուսակ 2-ում ներկայացված են 2004-2006թթ թռչնի գրիպով հիվանդության դեպքերն ըստ ամիսների հարավ-ասիական երկրներում:
Համաճարակաբանական հետազոտության տվյալները խոսում են այն մասին, որ առկա է բնակչության շրջանում թռչնի գրիպի հստակ սեզոնային արտահայտվածություն: Թռչնագրիպ արձանագրած երկրներում հիվանդությունն արձանագրվել է հիմնականում դեկտեմբեր-հունվար ամիսներին: 2004թ հունվար-մարտ ամիսներին այդ երկրներում հայտնաբերվել է 35 հիվանդ, որը կազմում է ընդհանուր թվի 77,7%-ը: 2005թ հունվարի 1-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում հարավ-ասիական երկրներում արձանագրվել է 42 հիվանդ, որը կազմում է ընդհանուր թվի 62,7%: Պետք է նշել, որ նախորդ համաճարակները Հոնգկոնգում՝ 1997 և 2003թթ, արձանագրվել են դեկտեմբերին և հունվարին: Հիվանդության բարձրակետն արձանագրվել է 2004թ փետրվարին, 2005թ` դեկտեմբեր և մարտ ամիսներին: Ուշադրության է արժանի այն փաստը, որ 2004թ ապրիլ-հունիս ամիսներին հիվանդներ չեն արձանագրվել, իսկ 2005թ արձանագրվել է գրեթե ամեն ամիս: Եթե ընտանի թռչունների շրջանում էպիզոոտիայի ակտիվության նվազում չնկատվի, ապա կարող է սպասվել հիվանդացության աճ Վիետնամում 2006թ հունվարին: 2004թ և 2005թ հիվանդացածների տարիքային կազմը տատանվել է 17-30 տարեկանների շրջանում: Հարավային Վիետնամում դեպքերի մեծ մասն արձանագրվել է երեխաների շրջանում: Վարակի օջախի համաճարակաբանական հետազոտությունների ժամանակ հաստատվել է, որ վարակի աղբյուր են հանդիսացել հիվանդ կամ ընկած թռչունները: Այսպես` Վիետնամում լաբորատոր հաստատված 5 դեպքից 4-ն ունեցել են շփում թռչնի գրիպից ընկած ընտանի թռչունների հետ: Մեկ անձ հիվանդացել է հիվանդ թռչունների վանդակների մոտ խաղալու ժամանակ: Թայլանդի և Կամբոջայի հիվանդները նշում են, որ շփման մեջ են գտնվել հիվանդ թռչունների հետ: ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով մարդկանց վարակումը հաճախ իրականանում է հիվանդ կամ ընկած թռչունների մսեղիքի մշակման, փետրահանման և դրանց խնամքի ժամանակ:
Միաժամանակ, բացառված չէ, որ որոշ դեպքերում վարակումն իրականացել է մարդուց մարդուն վարակի փոխանցման մեխանիզմով: Հնարավոր է վարակումն իրականացել է ընտանիքի ներսում` օդակաթիլային մեխանիզմով: Վարակվել են այն անձինք, ովքեր խնամել են թռչնի գրիպով հիվանդներին:
Վիետնամում 2003թ դեկտեմբերի 22-ին հիվանդացել է 12-ամյա մի աղջիկ , հոսպիտալացվել է դեկտեմբերի 27-ին, մահացել` դեկտեմբերի 30-ին, որից հետո հիվանդացել և մահացել է վերջինիս մայրը` 35 տ: Վիետնամում 2004թ հունվարի սկզբին հիվանդացել է 45 ամյա մի տղամարդ, վերջինիս խնամել է իր 42 ամյա եղբայրը, որը հիվանդացել է 2004թ հունվարի 12-ին: Ախտորոշումը` լաբորատոր հաստատված թռչնի գրիպ: Վիետնամում 2004թ հունվարի 14-ին H5N1 թռչնի գրիպով հիվանդացել է 35 տարեկան կին, հոսպիտալացվել է հունվարի 20-ին, մահացել` հունվարի 21-ին: Կլինիկական ախտանշաններ դիտվել են նաև վերջինիս աղջկա մոտ հունվարի 20-ին, որը հոսպիտալացվել է 2004թ հունվարի 22-ին: Հետագայում աղջկա մոտ լաբորատոր հաստատվել է թռչնի գրիպ: Հաննոյում 2004թ մարտին մեկ ընտանիքում արձանագրվել է թռչնի գրիպ հիվանդության 5 դեպք: Հիվանդացածների մեջ եղել է 4 ամսական երեխա, որը կարող էր վարակվել միայն ընտանիքի անդամների հետ շփման արդյունքում` կոնտակտային կամ օդակաթիլային ճանապարհով: 2004թ. օգոստոսին ԱՀԿ տեղեկացվել է 11ամսական երեխայի վարակման մասին: Ընտանեկան վարակման դեպքեր արձանագրվել են նաև Թայլանդում:
Թռչնի գրիպի վիրուսի մանրամասն հետազոտությունները և` թռչունների, և` բնակչության շրջանում նույն արդյունքն են ցույց տվել: HA գենը ծագել է վիրուսից, որը մոտ է A/Yoos/Ya 1/96 H5N1 ենթատիպին: HA-ն կապվում է մեծամասամբ NA վիրուսի A/Teal/HKW 312/97 H5N1 հետ: Գեները, որոնք համակարգում են H5N1 վիրուսի ներքին սպիտակուցները, ծագել են A/Teal/HKW 312/97 և A/Quall/HK/Y1/97 H9N2 վիրուսներից: Հեղինակները ենթադրում են, որ այս վիրուսների վերատեսակավորումը (ռեասորտացիա) իրականացել է կենդանի թռչնի շուկաներում: 2003թ թռչնի գրիպով հիվանդացած մարդկանցից անջատված վիրուսներն, իրենց անտիգենային հատկություններով տարբերվել են 1997թ հայտնի վիրուսներից: 2004թ մարդկանցից անջատված վիրուսներն իրենց անտիգենային հատկություններով տարբերվել են 1997թ և 2003թ վիրուսներից: Անջատված թռչնի գրիպի Ա (H5N1) վիրուսի հետագա ֆիլոգենետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են առանձին խմբերի՝ տարբեր աշխարհագրական տեղակայմամբ: Բոլոր վիրուսային գեները ծագումով թռչնի գրիպի են, որը վկայում է մարդու գրիպի վիրուսների վերատեսակավորման բացակայության մասին: Մարդուց անջատված բոլոր H5N1 վիրուսները պատկանել են մեկ խմբի և կայուն են ամանտադինի և զգայուն նեյրամիդազների ինհիբիտորների նկատմամբ: Առաջին խմբի վիրուսներն անջատվել են Հնդկաչին թերակղզում, Վիետնամում, Թայլանդում, Կամբոջայում` մարդկանցից և թռչուններից, Լաոսում և Մալազիայում՝ միայն թռչուններից: Երկրորդ խմբի վիրուսներն անջատվել են միայն թռչուններից` Չինաստանում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում: Ներկայացված տվյալները վկայում են H5N1 շտամի բարձր ճկունության և դրա բնական վերատեսակավորման ունակության մասին: Ելնելով վերոհիշյալից ամբողջ աշխարհի գիտնականներն անհանգստացած են, որ կարող է սկսվել գրիպի նոր պանդեմիա հարուցված գրիպի այդ շտամով: Այսպես` համաճարակի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունները կարելի է սահմանել հետևյալ կերպ`
- վիրուսը դարձել է ավելի ախտածին
- վիրուսը հաղթահարել է միջտեսակային պատնեշը, թռչնից մարդ, սակայն մինչ օրս ապացուցված չի փոխանցումը մարդուց մարդ (բոլոր հիվանդացածներն ունեցել են շփում հիվանդ թռչնի հետ),
- վիրուսը հիմնականում ախտահարում է երեխաներին, որը վերջանում է մահացու ելքով,
- վարակի աղբյուրը և վերջինիս տարածման ճանապարհները որոշված չեն, որը դժվարացնում է իրավիճակի հսկողությունը,
- տարածման կանխարգելման հիմնական միջոց` վարակված թռչունների զանգվածային ոչնչացումն է:
H7N7 վիրուսով հարուցված թռչնի գրիպի համաճարակաբանությունը և էպիզոհտոլոգիան
Թռչնի գրիպի տեղային էպիզոոտիաներ ընտանի թռչունների շրջանում արձանագրվել են Ավստրալիայում 1976թ և 1985թ., Գերմանիայում, Անգլիայում` 1979թ: 2003թ փետրվարին արձանագրվել է թռչնի գրիպի խոշոր (H7N7) էպիզոոտիա Նիդերլանդներում, որտեղ ոչնչացվել է 30 մլն թռչուն: Հետագայում էպիզոոտիաներ են արձանագրվել Բելգիայում և Գերմանիայում, որտեղ ոչնչացվել է 3,1 մլն թռչուն: Այս ֆոնի վրա մարդկանց շրջանում թռչնի գրիպի համաճարակ է արձանագրվել Նիդերլանդներում: Վարակվել է ընդամենը 87 մարդ, որոնց մոտ հիվանդությունը լաբորատոր հաստատվել է՝ 83 դեպք հիվանդ թռչուններին խնամող աշխատակիցների շրջանում: 1 դեպք՝ անասնաբույժի մոտ, ախտահարված ֆերմայում աշխատող (ապրիլի սկզբին այցելել է ֆաբրիկա, մահացել ապրիլի 17-ին: 2 դեպք՝ ներընտանեկան հիվանդության դեպքեր, որտեղ եղել են թռչնաֆաբրիկաների աշխատակիցներ): Հիվանդացածներից 79-ի մոտ հիվանդությունն արտահայտվել է կոնյուկտիվիտով, որոնցից 6-ի մոտ նկատվել է գրիպանման երևույթներ` տենդ, հազ, մկանային ցավեր: Դեպքերից 2-ում հիվանդության երևույթներ չեն նկատվել:
H9N2 համաճարակաբանությունը և էպիզոոտոլոգիան
Տվյալ տիպը թռչունների համար ախտածին չէ: Գրականության մեջ նույնպես բացակայում են տվյալներ վերջինիս ախտածնության մասին: Առաջին անգամ այս ենթատիպն անջատվել է 1998թ Հոնգկոնգում: Գուանդուն նահանգում արձանագրվել է հիվանդության 6 դեպք: Հիվանդությունն ընթացել է թեթև և ունեցել է բարենպաստ ելք: Հոնգկոնգում դեպք է արձանագրվել նաև 2003թ: Հաշվի առնելով այս երկրներում ընտանի թռչունների շրջանում Էպիզոոտոլոգիական գործընթացի տարածվածությունը բնակչության շրջանում հիվանդացությունը բարձր չէ: Հոնգկոնգում 1997-2003թթ գրիպի H5N1 շտամով հիվանդացել է 20 մարդ: Հիվանդացության ցուցանիշը կազմել է 0,36՝ 100.000 բնակչի հաշվարկով: Վիետնամում 2003-2005թթ հիվանդացել է 90 մարդ (ցուցանիշը` 0,12), Թայլանդում՝ 17 մարդ (ցուցանիշը` 0,028): Գրիպի վիրուսի այլ ենթատիպեր համաճարակային նշանակություն չունեն:
Մարդկանց շրջանում հիվանդության կլինիկական նկարագիրը
Գրիպի Ա H5N1 ենթատեսակի առաջացած հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 2-3 օր է, որը կարող է տատանվել 1-7 օր: Հիվանդությունը սկսվում է սուր` դողով, մկանացավերով, հնարավոր է ցավ կոկորդում, ռինորեա: Հարավ-ասիական երկրներում արձանագրված հիվանդների մոտ նկատվել է դիարեա` առանց լորձի և արյան, որոշակի դեպքերում` փսխում: Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը հանդիսանում է հիվանդության վաղ և մշտական ախտանիշը: Բոլոր հիվանդացածների մոտ նկատվել է բարձր ջերմություն, ստամոքս-աղիքային խանգարումներ, հեպատիտ: Մահվան պատճառ է հանդիսացել առաջնային վիրուսային պնևմոնիան: Հիվանդության առաջին իսկ ժամերին ջերմաստիճանը բարձրանում է մինչև 380 և հաճախ հասնում է մինչև հիպերէրգիկ նշանակության: Հիվանդության սրացման ժամանակ (հիվանդության 2-3 օր) բնորոշ է շնչական ուղիների ստորին հատվածի ախտահարում (ստորին ռեսպիրատոր ախտանիշ), առաջնային վիրուսային պնևմոնիայի հնարավոր զարգացում. հազ, հևոց և դիսֆոնիա: Ուղեկցվում է հաճախ հազը խորխարտադրությամբ: Թաց խորխում հազվադեպ նկատվում են արյան հետքեր: Աուսկուլտացիայի ընթացքում հայտնաբերվում է կոշտ շնչառություն, խզզոցներ: Կրծքավանդակի ռենտգեն նկարի վրա հիվանդության վաղ շրջանում թոքերում նկատվում են դիֆուզ, ոչ յուրահատուկ փոփոխություններ, բազմախոռոչային կամ առանձին ինֆիլտրատներ, որոնք ունակ են արագ տարածվելու և միաձուլվելու: Որոշ դեպքերում կարող են հայտնաբերվել սեգմենտար կամ բլթային կարծրացումներ: Հիվանդության զարգացումը ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ և սուր ռեսպիրատոր դիսթրես - ախտանիշով: Հիվանդների ծայրամասային արյան մեջ որոշվում է.
- լեյկոպենիա (<21,0 . 109/լ)
- լիմֆոպենիա. միջին մակարդակը 0,7.109/լ (0,25-ից մինչև 1,1 նորմայի ներքին սահմանի ժամանակ 1,2 . 109/լ)
- թրոմբոցիտոպենիա. միջին մակարդակ 75,5 . 109/լ (45,0-ից մինչև 174,0 . 109/լ նորմայի ներքին սահմանի ժամանակ 180,0. 109/լ):
Վիրուսի պանտրոպիզմի արտահայտմամբ և դրանով պայմանավորված ինտոքսիկացիայի գործընթացը կարող է ախտահարել լյարդը և երիկամները, հիվանդների ավելի քան 30%-ի մոտ զարգանում է սուր երիկամային անբավարարություն: Արյան կենսաքիմիական հետազոտության ժամանակ, որպես կանոն, հայտնաբերվում է տրանսամինազի ակտիվության բարձրացում, հազվադեպ ՝ կրեատինինեմիա: Վաղ հասակի երեխաների մոտ հիվանդությունն ընթանում է շատ ծանր: Հիմնական ախտանշաններին միանում է նաև էնցեֆալիտը: Այս դեպքում ավելանում են նաև սաստիկ գլխացավերը, սրտխառնոցը, փսխումը և գիտակցության խանգարումները: Մահացությունը հասնում է 50-80%: Մահացու ելքը սովորաբար նկատվում է հիվանդության երկրորդ շաբաթվա ընթացքում:
Ախտորոշում
H5N1 գրիպի շտամով հարուցված կլինիկական հաստատումը, հատկապես` առաջին դեպքերի, դժվար է: Նախնական ախտորոշումը կարող է իրականացվել կլինիկական նշանների հիման վրա` համաճարակաբանական տվյալների համադրությամբ՝
- բարձր տենդ, համակցված դժվար շնչառությամբ և հազով:
- դիարեա` արյան հետքերի բացակայությամբ:
- կոնյուկտիվիտի և ցանի բացակայություն:
- տարածքում կենդանիների, առաջին հերթին թռչունների շրջանում գրիպի H5N1 բռնկման կամ ընտանի թռչունների անկման առկայություն:
- հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից շուրջ 7 օր առաջ հիվանդի հետ շփում, որի մոտ հաստատվել է գրիպի H5N1 ենթատեսակը,:
- հիվանդության կլինիկական նշանների արտահայտումից 7 օր առաջ անհայտ ծագումնաբանությամբ սուր ռեսպիրատոր ախտանշաններով հիվանդի հետ շփում, այդ թվում՝ մահացու ելքով,
- հիվանդը նշում է, որ եղել է կենդանիների, հատկապես թռչունների, շրջանում գրիպի H5N1 բռնկմամբ երկրներում կամ տարածքներում:
- Հիվանդի մասնագիտական ռիսկի առկայություն: Գրիպ Ա H5N1-ը վերջնական ախտորոշվում է լաբորատոր հաստատումից հետո (H5 անտիգենի իմունոֆլորեսցենտային հետազոտություն` H5 մոնոկլոնալ հակամարմինների օգտագործմամբ կամ յուրահատուկ H5 հակամարմինների որոշում` հիվանդի շիճուկում) մոլեկուլյար - գենետիկ հետազոտություն պոլիմերազիային շղթայաձև ռեակցիա կան կամ վիրուսի անջատում դրական վիրուսային կուլտուրա A/H5:
Կանխարգելում
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նպատակային իմունականխարգելում սեզոնային գրիպի դեմ այն տարածաշրջաններում, որտեղ արձանագրվել են ընտանի թռչունների շրջանում թռչնագրիպիի (H5N1) բռնկումներ, որպեսզի նվազեցվի թռչնի գրիպի և մարդկային գրիպի հանդիպման արդյունքում վիրուսի մուտացիայի առաջացման հավանականությունը: Խոցելի խմբերին, որոնց ցուցված են պատվաստումները, պատկանում են`
- բոլոր անձինք, այդ թվում թռչնաֆաբրիկաների աշխատակիցներ, ովքեր շփվում են թռչնի գրիպ (H5N1), վարակի կասկածով ընտանի թռչունների հետ:
- առողջապահության համակարգի աշախատակիցները, ովքեր ամեն օր խնամում են թռչնի գրիպով H5N1 կասկածելի կամ հաստատված ախտորոշմամբ հիվանդների:
- եվ այլոք:
Քիմկանխարգելում
Թռչնի գրիպի քիմ կանխարգելումը իրականացվում է ինտերֆերոնի հավելյալների (ցիկլոֆերոն և ամիկսին), Օզելտամիվիրի (Տամիֆլյու), Ամանտանդինի, Ռեմանտադինի, Ալգիրեմի և Արբիդոլի, որպես հակավիրուսային պատրաստուկներ, ընդունումով: Քիմկանխարգելումը ավելի արդյունավետ է խոցելի խմբերում, հիվանդների հետ շփված անձանց շրջանի դեպքում իրականացնելու: Ընդունման տևողությունը հավասարազոր է առողջացման փուլին: Քիմկանխարգելումը ցուցված է H5N1 շտամով վարակված կասկածելի անձանց, թռչնաֆաբրիկաներում աշխատողներին, այդ թվում հավաքարարներին և այլոց:
Տարբերակիչ ախտորոշում
Տենդը և շնչական ուղիների ախտահարումը հանդիպում է շատ հիվանդությունների ժամանակ: Գրիպի (H5N1) և այլ վիրուսային ռեսպիրարտոր վարակիչ հիվանդությունները տարբերակիչ ախտորոշման ժամանակ զգալի դժվարություններ են առաջացնում: Գրիպ Ա H5N1-ի և ՍՇՎՀ-ների տարբերակիչ ախտորոշումը ներկայացված է աղյուսակ 1-ում:
Բուժում
Հիվանդների բուժումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում: Հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից ոչ շուտ քան մարմնի ջերմաստիճանի նորմալացումից 7 օր հետո: Իրականացվում է հակավիրուսային պատրաստուկներով յուրահատուկ թերապիա: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առաջին հերթին նեյրամինիդազների հավելյալներ՝ կապված վերջիններիս լայն սպեկտորի ազդեցության հետ. 1. Օզելտամիվիր (Ozeltamivir Տամիֆլյու). 75 մգ օրվա մեջ 2 անգամ, 5 օրվա ընթացքում, ընդունելիս հիվանդության վաղ շրջանում, հատկապես առաջին օրերին, արտահայտված արդյունավետություն: Տամիֆլյուն ցուցված է գրիպ Ա H5N1-ով հիվանդ մեծահասակներին, մինչև 12 տարեկան և բարձր երեխաներին: Տամիֆլյուն մինչև 12 տարեկան երեխաներին ցուցված չէ: Չնայած ներկայում աշխատանքներ են տարվում երեխաների համար Տամիֆլյու-օշարակ ստանալու ուղղությամբ: Զանամիվիր (Zanamivir, Ռելենզա). պատրաստուկը նշանակվում է ինհալյացիայի ձևով` ինտրանազալ: Ռուսական արտադրության լայն սպեկտորի ազդեցության հակավիրուսային պատրաստուկներից գրիպի բուժման համար նախապատվությունը տրվում է Արբիդոլին: Այս պատրաստուկի դեղաչափն անհրաժեշտ է ավելացնել 2 անգամ: Թռչնի գրիպի բուժման համար, խորհուրդ են տրվում բոլոր ադամանտանային խմբի պատրաստուկները ներառյալ՝ Ռեմանտադինը և Ալգիրեմը: Ցուցված են նաև օգտագործել սիմպտոմատիկ միջոցներ: Հիպերթերմիայի ժամանակ ցուցված են ջերմիջեցնող պատրաստուկներ՝ per os (պարացետամոլ, իբուպրոֆեն և այլն): Հակաբորբոքային միջոցները հակավիրուսային բուժման վրա ունեն կողմնակի (ադիտիվ) արդյունք: Գրիպ (H5N1) բուժման ժամանակ չեն օգտագործվում. սալիցիլատը (ասպիրին), անալգինը: Անալգինը և հակագրիպինները խստիվ հակացուցված են թռչնի գրիպի բուժման համար: Գրիպի ժամանակ դեսենսիբիլիզացված թերապիան բժշկի նշանակմամբ ցուցված է ժամանակակից պատրաստուկների ցանկից: Հակաբիոտիկներ նշանակվում են միայն խառը թոքաբորբերի կասկածի ժամանակ: Կորտիկոստերոիդները ցուցաբերում են որոշակի կլինիկական արդյունավետություն օրգան համակարգերի ախտահարման նախանշաններով գրիպային թոքաբորբերի ծանր ձևերի ժամանակ: Հիվանդներին, որոնց մոտ զարգացած է սուր ռեսպիրատոր - դիսթրեսախտանիշ՝ օգնությունը ցուցաբերվում է ինտենսիվ թերապիայի պայմաններում՝ զուգորդված ռեսպիրատոր աջակցությամբ: Նպատակահարմար է թոքերի ոչ ինվազիվ օդափոխության օգտագործումը, թոքերի արհեստական օդափոխությունը (ԹԱՕ) պահպանող միջոցներով, էքստրակորպորալ օքսիգենացիա և սուրֆակտանտի ներարկումը (Բիոսուրֆ): Կանխարգելիչ բուժում կամ արտակարգ կանխարգելում. արտակարգ կանխարգելման համար ցուցված է Ցիկլոֆերոնը և Ինտերֆերոնի այլ հավելյալներ: Ցիկլոֆերոնի և ինտերֆերոնի հավելյալների արդյունավետությունը բարձր կլինի, եթե վերջիններս նշանակվեն որքան հնարավոր է շուտ: Ցուցված են խոցելի խմբերում և բուժաշխատողներին, ինֆեկցիոն պրոֆ իլի ԲԿԿ-ների աշխատակիցներին, որոնք շփվում կամ խնամում են գրիպային թոքաբորբերով հիվանդներին:
Վերջաբան
Անհանգստացնող է մարդկանց միաժամանակյա վարակումը մարդկային և թռչնի գրիպի վիրուսներով, որի արդյունքում կարող են առաջանալ վերատեսակավորված վիրուսներ, որոնք մակերեսին կրում են թռչնի վիրուսի գեներ, ներքինից` մարդկային համաճարակային գրիպի գեներ, որոնք կարող են հարուցիչին տալ մարդկային պոպուլյացիայում տարափոխման հատկություն՝ առաջացնելով նոր պանդեմիկ վիրուս:
Բացի դրանից անհանգստություն է առաջացնում նաև թռչնի գրիպի վիրուսի փոխանցումը մարդուց մարդու: Ասվածը հիմնավորում է գրիպի նկատմամբ հսկողության սահմանման անհրաժեշտությունը, հատուկ ուշադրություն դարձնելով վիրուսներին, որոնք ունեն բարձր ախտածնություն (H5, H7): Կարևոր է հսկել բնակչության շրջանում հիվանդության դեպքերը, հատկապես, եթե այդ դեպքերը համընկնում են ընթացիկ համաճարակների հետ: Անասնաբուժական ծառայությունների հետ սերտ համագործակցությունը հանդիսանում է կարևոր պայման գրիպի նկատմամբ հսկողության սահմանման համար` հերթական հնարավոր պանդեմիայի ծրագրի շրջանակներւմ: Միաժամանակ կարևոր է գրիպի և ՍՇՎՀ-ների լաբորատոր ցանցի և հսկողության կատարելագործումը, մասնավորապես`
- մարդկանց, այդ թվում կենդանիների գրիպի վիրուսների նկատմամբ լաբորատոր ախտորոշման և հետազոտությունների ծավալի և արդյունավետության ընդլայնում,
- տվյալների հայտնման օպերատիվության բարձրացում (շաբաթական կամ հսկիչ թեստեր) օրական:
- նույնականացնող ազդակների ծավալի ընդլայնում` ՍՇՎՀ առաջացնող, ներառյալ կորոնավիրուսային վարակների հարուցիչները, պնևմոնիայի միկոպլազմաները և հերպեսի վիրուսները,
- տարածքային անասնաբուժական ծառայությունների հետ սերտ համագործակցություն, որոնք հսկում են հիվանդության դեպքերը թռչունների շրջանում (հսկողություն H5, H7, H9 վիրուսների նկատմամբ, որոնք ունակ են վարակել մարդկանց),
- թռչնաֆաբրիկաների աշխատակիցների շրջանակներում H5, H7, H9 վիրուսների նկատմամբ շճաբանական հետազոտությունների իրականացում` որպես մարդկանց թռչնի գրիպով վարակման մարկեր:
Ներկայումս Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների կողմից մշակվել և փորձարկում են գրիպի Ա (H5) ախտորոշիչներ` մարդկանց շիճուկում հակամարմինների և պոպուլյացիոն անընկալության որոշման համար (ախտորոշիչները ակտիվորեն փոխազդվում են ասիական ժամանակակից թռչնի գրիպի շտամների ռեֆերենս-շիճուկների հետ, որոնք ներառվել են ԱՀԿ-ի հավաքածուի կազմում): Ախտորոշիչները գրանցվել և փորձարկվել են Ռուսաստանի Լ.Ա. Տարասևիչի անվան պետական բժշկական կենսաբանական պատրաստուկների ստանդարտացման և հսկողության ինստիտուտում, առաջարկվում են գրիպային պատվաստանյութերի և ախտորոշիչ շտամների արտադրության հանձնաժողովի կողմից: Պատրաստվել է ֆլյուրեսցենտող իմունոգլոբուլինների սերիա` կլինիկական հետազոտվող նյութում H5 վիրուսների հայտնաբերման համար (վիրուսի շրջանառության պայմաններում):
Ներկայումս ախտորոշիչ պատրաստուկները նպատակահարմար է ձեռք բերել և օգտագործել թռչնաֆաբրիկաների աշխատակիցների ընտրողական հետազոտությունների համար` անընկալության մակարդակի որոշման, ինչպես նաև վերջիններիս հիվանդության վաղ և արագ ախտորոշման համար:
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական համաճարակաբանության ինստիտուտում մշակվել է նոր ախտորոշիչ թեստ-համակարգ գրիպ Ա H5 վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերման համար` պոլիմիերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով - □Ամպլի Սենս Influenza virus A H5/H7□, որն իրեն □արդարացրել է□ Ռուսաստանի Դաշնության այն տարածաշրջաններում (Ալթայի երկրամաս, Կուրգանի, Տյումենի, և Օմսկի մարզեր), որտեղ արձանագրվել են թռչնի գրիպի բռնկումներ: Առաջարկվում է նաև եվրոպական առաջատար մի շարք ֆիրմաների կողմից արտադրվող ախտորաշիչ տեստեր: Վերոհիշյալ ախտորոշիչ պատրաստուկները նպատակահարմար է օգտագործել արագ ախտորոշման իրականացման համար, եթե թռչնաֆաբրիկաների աշխատակիցների շրջանում կասկածվում է գրիպ Ա (H5N1) –ով հիվանդության դեպք:
Պայքարի միջոցառումներ
Թռչունների շրջանում
Թռչուններին վարակից զերծ պահելու համար անհրաժեշտ է իրականացնել հիգիենիկ մի քանի միջոցառում. առանձնացնել կոշիկներ ու հագուստ թռչնանոց մտնելու համար: Այդ հագուստը և կոշիկները պետք է պահել թռչնանոցի մուտքի մոտ փակ դույլի մեջ կամ պահարանում: Հակառակ դեպքում յուրաքանչյուր անգամ թռչնանոց մտնելիս անհրաժեշտ է մաքրել և մանրէազերծել կոշիկները և լվանալ հագուստը: Կոշիկները պետք է լվանալ քերող խոզանակով, որպեսզի բոլոր մնացորդները, ցեխը մաքրվեն, ապա մանրէազերծող նյութով` 3%-անոց ֆորմալինի լուծույթով դրանք պետք է սրբել, իսկ հագուստը պետք է լվանալ լվացքի մեքենայով` որևէ լվացքի փոշու օգտագործմամբ: Նախքան թռչնանոց մտնելը օճառով, ջրով ու համապատասխան մանրէազերծող միջոցով պատք է լվանալ ձեռքերը: Թռչունների վանդակները, կերն ու ջուրը, կերամանները, բահերը, թիերը, փոցխերը, ավելները և այլ գործիքները միշտ անհրաժեշտ է մաքուր պահել: Նախքան մանրէազերծելը, պետք է հեռացնել թռչնաղբը, ապա մաքրել մակերևույթը օճառով ու ջրով: Սատկած թռչուններին պետք է թաղել կամ դիակիզել՝ բացառապես ձեռնոցներով և դիմակով պաշտպանված: Անհրաժեշտ է փակ պահել հողամասի և թռչնանոցի մուտքերը: Հարկ չկա, որ թռչնանոցներ մտնեն ընտանիքի բոլոր անդամները, այլ միայն նրանք, ովքեր խնամում են թռչուններին: Վերջիններս պետք է խուսափեն թռչունների ցուցահանդեսներ, թռչնաշուկաներ հաճախելուց կամ վայրի թռչունների կուտակման վայրերում լինելուց: Պետք է հնարավորինս խուսափել օտար անձանց ձեր թռչնանոց մտնելուց, կամ թույլատրել միայն վերջիններիս կոշիկները մաքրելուց և ախտահանելուց հետո կամ ցանկալի է այցելուներին տրամադրել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային կրկնակոշիկներ: Եթե այցելուներն իրենք ունեն թռչուններ, ապա չպետք է թույլ տալ, որ վերջիններս մոտենան տվյալ թռչնանոցին: Պետք է առավելագույնս խուսափել թռչունների որսից: Հակառակ դեպքում` որսած թռչուններին թույլ չտալ շփվել ընտանի թռչունների հետ:
Թռչուններին պահել փակ շինություններում, որպեսզի որսած կամ չվող թռչունները չմոտենան և չշփվեն թռչնանոցի թռչունների հետ, քանի որ դրանք կարող են վարակ բերել իրենց հետ: Եթե թռչունները տեղակայված չեն փակ տարածքում և դրսում են, անհրաժեշտ է ցանկապատել այդ տարածքը: Քանի որ ուղևորատար, բեռնատար և գյուղատնտեսական մեքենաների անվադողերը կամ առանձին պարագաներ կարող են աղտոտված լինել թռչնագրիպի վիրուսներով, այլ վայրերից վերադառնալիս անհրաժեշտ է մեքենայի անվադողերը և այլ պարագաները մաքրել և մանրէազերծել: Նոր ձեռք բերված թռչունները պեռք է առնվազն մեկ ամիս պահվեն մյուս թռչուններից առանձին, որից հետո կարելի է խառնել դրանց հետ: Հիվանդությունը կանխելու համար լավ կլինի տարբեր տարիքի, տարբեր ցեղերի պատկանող կամ էլ տարբեր աղբյուրներից ստացված թռչուններին իրար չխառնել: Անբարենպաստ տնտեսություններում հարկ է սահմանել կարանտին: Հիվանդ կամ կասկածելի թռչուններին պետք է ոչնչացնել □առանց արյուն□ մեթոդով (թռչուններին լցնելով պոլիէթիլենային պարկերը), որը ներկայում թռչնի գրիպից պաշտպանության միակ հավանական միջոցն է: Առկա են թռչունների համար պատվաստանյութերի մի քանի տեսակներ, բայց դրանց օգտագործումը տնտեսապես արդարացված չէ: Հիվանդ թռչուններ նկատելիս, դրանց անկման դեպքում պետք է անհապաղ դիմել անասնաբույժի, քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան արտակարգ իրավիճակների վարչություն:
Բնակչության շրջանում
Ընտանի թռչունների շրջանում էպիզոոտիայի առկայության պայմաններում, վերջինիս վերացման և բնակչության շրջանում համաճարակի կանխարգելման նպատակով, անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ: Թռչունների հետ աշխատողները պետք է կրեն համապատասխան արտահագուստ` (կոմբինիզոն կամ վիրաբուժական խալաթ, անջրաթափանց գոգնոց, ձեռնոցներ, ակնոցներ, դիմակներ) և խստորեն պետք է պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը հաճախակի լվանալ (օրական 10 անգամ և ավելի) օճառով և շփել սպիրտով, հատկապես` թռչունների և այլ ընտանի կենդանիների հետ շփվելուց հետո: Գրիպի և սուր շնչառական հիվանդությունների նշաններով հիվանդներին անհապաղ պետք է մեկուսացնել և դիմել բժշկի: Հայտնաբերված հիվանդներին պետք է հոսպիտալացնել և բուժել օզելտամիվիրով (Տամի ֆլյու): Բնակչությունը պետք է սահմանափակի վայրի թռչունների հետ շփումները: Բնակչության շրջանում պետք է արգելվի թռչունների որսը: Անհրաժեշտ է խուսափել հիվանդ, սատկած թռչնի հետ շփումից, չխնամել և չկերակրել հիվանդ ընտանի և վայրի թռչուններին: Ոչ մի դեպքում չպետք է փետրահանել սատկած, թռչուններին, չմորթել և սննդում չօգտագործել հիվանդ, սատկած ընկած թռչունների միսը և ձուն: Չնայած թռչնի գրիպի վիրուսը դիմացկուն է ցրտին և սառեցմանը, սակայն արագ ոչնչանում է բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ եռացող ջրում կամ տաք տապակի մեջ: Թռչնի միսը կարելի է օգտագործել, եթե վերջինս ենթարկվել է պատշաճ թերմիկ մշակման՝ կեսից-մեկ ժամ տևողությամբ: Վերոհիշյալ միջոցառումների իրականացումը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տեղայնացնել թռչունների էպիզոոտիան և բնակչության շրջանում հիվանդության դեպքերը (1997թ Հոնգկոնգ, 2003թ-ին` Նիդերլանդներ): ԱՀԿ-ի փորձագետները խորհուրդ են տալիս կանխարգելիչ նպատակներով ուժեղացնել հսկողությունը թռչնի գրիպի նկատմամբ և գործադրել ազգային ահազանգման համակարգ` թռչունների շրջանում եզակի կամ զանգվածային անկումների հաղորդումների վերաբերյալ, ուժեղացնել համաճարակային հսկողությունը սեզոնային գրիպի նկատմամբ, այդ թվում՝ անհայտ ծագման թոքաբորբից մահացածների, հատկապես այն անձանց շրջանում, ովքեր ունեցել են շփում վարակված ընտանի թռչունների հետ: Խորհուրդ են տրվում նաև իրականացնել սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ, որպեսզի խուսափենք միաժամանակյա վարակումներից թե՛ սովորական գրիպով և թե՛ թռչնի գրիպով, որի արդյունքում կնվազի վիրուսի գեների վերատեսակավորումը և մուտացված վիրուսի առաջացումը: Ինչպես նաև անհրաժեշտ է իրականացնել քարոզչական աշխատանքներ բնակչության շրջանում:
Թռչնի գրիպի էպիզոոտոլոգիան
Թռչնի գրիպի էպիզոոտոլոգիան բավարար ուսումնասիրված չէ: Վիրուսի շտամները, որոնք շրջանառում են տարբեր տեսակների թռչունների շրջանում, կարող են տարբերվել ախտածնությամբ և մակերեսային սպիտակուցների կառուցվածքով: Վայրի թռչունների մոտ, առաջին հերթին բադերի, արտազատվում են վիրուսի ենթատիպեր, որոնց բնորոշ են բազմազան անտիգենային համակցությունները: Դրա հետ մեկտեղ հնարավոր են տարբեր ձևերի գենոմներում տարատեսակ համակցություններ, որոնք կարող են բերել բարձր ախտածնությամբ վիրուսների առաջացման և պատճառ դառնալ ընտանի կենդանիների և թռչունների շրջանում էպիզոոտիաների և մարդկանց շրջանում ախտածնության հիվանդությունների առաջացման: Արձանագրվել են բռնկումներ խոզերի (H1N1), ձիերի (H3N8), կետերի (H7N7, H5N5, H4N6, H13N2, H13N9), կզաքիսների (H10N4) շրջանում: Թռչունների շրջանում բարձր ախտածնությամբ հիվանդությունների առաջացում բնորոշ է վիրուսի H5 և N7 ենթատիպերին:
Վայրի թռչունների՝ հիմնական վիրուսակիրների մոտ, որպես կանոն, վիրուսը չի առաջացնում բարձր ախտածնությամբ հիվանդություններ՝ երկար պահպանվելով վերջիններիս աղիներում, թքագեղձերում, քթի արտազատուկներում և արտաթորանքներում: Վարակը վերջիններիս մոտ կարող է ընթանալ առանց ախտանշանների կամ թույլ արտահայտված ախտանշաններով (էնտերիտների ձևով, որն ուղեկցվում է լուծով և փսխումով), որոնք կախված են վիրուսի ախտածնությունից և թռչնի տեսակից: Մի շարք դեպքերում թռչունների վարակվածության ռիսկը մեծ է: Այսպես` Վիետնամում Մեկոնգ գետի շրջակայքում ջրլող թռչունների շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ դրանցից 70%-ը վարակված են թռչնի գրիպի վիրուսով: Ընտանի կամ տեղի թռչունները վարակվում են վայրի թռչունների հետ շփման ժամանակ (արտաթորանքներ, արտազատուկներ): Բնության մեջ ավելի տարածված է կղանքաբերանային (ֆեկալ-օրալ) փոխանցման մեխանիզմը: 2003թ դեկտեմբերից սկսեցին արձանագրվել թռչունների, մասնավորապես` հավերի, բադերի, հնդկահավերի, աքլորների շրջանում զանգվածային, բարձր ախտածնությամբ հիվանդության դեպքեր` հարուցված H7N7 շտամով, եվրոպական և հարավ-ասիական երկրներում՝ թռչնի գրիպի` H5N1 շտամով: Դրանք ուղեկցվել են տնտեսական մեծ կորուստներով: Հոնգկոնգում, Թայլանդում, Վիետնամում այդ էպիզոոտիաները բարդացան բնակչության շրջանում հիվանդության դեպքերով և 54%-ն ունեցան մահացու ելք: 2005թ հունիս-օգոստոս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունում (Նովոսիբիրսկի, Օմսկի, Չելյաբինսկի, Տյումենի, Կուրգանի մարզեր, Ալթայի երկրամաս) և Ղազախստանի 4 մարզերում արձանագրվել են թռչունների շրջանում զանգվածային հիվանդության դեպքեր: Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնությունում ընտանի թռչունների էպիզոոտիան կազմել է 5%: 2005թ H5N1 շտամն արձանագրվել է նաև Մոնղոլիայում, Չինաստանում, Թայլանդում, Ինդոնեզիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում` հավերի, հնդկահավերի և կարապների շրջանում: 2006թ.` Թուրքիայում` թռչունների և մարդկանց շրջանում:
Առավել հաճախ տարածված են ևէպիզոոտոլոգիական ու համաճարակաբանական նշանակություն ունեն գրիպի վիրուսի H5N1շտամը (44,7%), որի արեալը դեռևս սահմանափակվում է Ասիայով և H7N7 շտամը, որը արձանագրվել է Եվրոպայում: Արձանագրված շտամների հաճախականությունը երևում է ներքոհիշյալ աղյուսակում` Ընդհանուր առմամբ բռնկումներն արձանագրվել են հարավ-ասիական երկրներում: Թռչնի գրիպի էպիզոոտիաներ արձանագրվել են 13 երկրներում, մասնավորապես` Վիետնամում` 55,2 %, Թայլանդում` 33,4 %, Ինդոնեզիայում` 6,5%: Բարձր ախտածնությամբ վիրուսը բնակվում է վայրի բադերի շնչական օրգաններում և աղիներում: Մեծամասնությամբ ջրամբարների շրջապատում կուտակվում են բազմաքանակ վարակված թռչուններ, որոնք էլ կարող են արտազատել մեծաքանակ հարուցիչներ, ինչը կարող է վարակել բազմաթիվ ընկալունակ թռչունների, այդ թվում ընտանի բադերի և սագերի, որոնք գնում են այդ ջրամբարները կամ գտնվում են բնակելի տեղանքներում: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ վարակը ներթափանցի թռչնաֆաբրիկաներ և այն թռչունների շրջան, որոնք ապրում են մարդկանց հարևանությամբ` ճնճղուկներ, աղավնիներ, կաչաղակներ, ագռավներ և այլն: Ենթադրվում է, որ սկզբից վայրի թռչունների կամ ընտանի բադերի և սագերի կողմից հավերի պոպուլյացիա ներբերվում է ցածր ախտածնությամբ վիրուսը, որտեղ մի քանի ամիս շրջանառելով ձեռք է բերում բարձր ախտածնության հատկություն: Վիրուսի հետագա տարածումն ընտանի թռչունների պոպուլյացիայում իրականանում է վարակված վայրի բադերի միջոցով (հաճախ շուկաներ)՝ վարակված կենդանի թռչունների կամ վերջիններիս մշակված մթերքների տեղափոխման ընթացքում: Ռուսաստանի Դաշնության Տյումենսկի մարզում արձանագրված համաճարակի պատճառ է հանդիսացել այն, որ երեխաներն իրենց թռչնանոցներ են բերել հիվանդ, թույլ վայրի բադիկներ՝ ցանկանալով օգնել և պահել վերջիններիս:
Ընտանի թռչունների շրջանում վարակի փոխանցման մեղավորները համարվում են բադերը, որոնք երկար ժամանակ արտաքին միջավայր արտազատում են մեծաքանակ հարուցիչներ: Այդ իսկ պատճառով դրանց մոտ կլինիկական ախտանշանները կարող են չարտահայտվել: Հավերը, հատկապես դրանց ճտերը, հիվանդանում են սուր: Հիվանդությունը հիմնականում վերջանում է դրանց անկմամբ: Հիվանդության ծանր ընթացքը վերջիններիս մոտ զարգանում է արագ: Գաղտնի շրջանը տևում է 1-7օր, մարմնի ջերմաստիճանը հասնում է մինչև 400C, նկատվում է թուլություն, դող, քթից արտադրություն, շնչառությունը` խզզոցով, կատարի ցիանոզ, կոմատոզ վիճակ, պարալիչ և մահը վրա է հասնում 24-72 ժամ հետո: Մահացությունը կազմում է 100%: Հիվանդության 7-8-րդ օրը նկատվում է փետուրների գզգզում, ակտիվության անկում, շնչառության հաճախացում, քթից և բերանից արտազատում, խպիպի ատոնիա, դիարեա, արտաթորանքն ունենում է դեղնականաչավուն գույն: Հիվանդության թեթև և միջին ծանրության ընթացքի ժամանակ սատկում է թռչունների 0,2 մինչև 20%-ը: Թխսերն ավելի ծանր են հիվանդանում, ձու ածելը նվազում է 40-60%-ով, սակայն առողջանալուց հետո վերականգնվում է: 7-45 օրական բադիկները հիվանդանում ավելի ծանր, քան բադերը: Սատկում է հիվանդ բադիկների 30-60%-ը: Թռչունների շրջանում հիվանդության գաղտնի ընթացքի ժամանակ հիվանդությունն ընթանում է առանց կլինիկական նշանների:
Ասիայում 2004-2005թթ թռչունների գրիպի էպիզոոտիան հավանական է կրել է սեզոնային բնույթ: Ներքոհիշյալ նկարում պատկերված է հիվանդության զարգացումն ըստ ամիսների: Լավ պատկերված են ընտանի թռչունների պոպուլյացիայում հիվանդության 2 բարձրակետ` փետրվար և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Որպես կանոն, թռչնի գրիպով հիվանդությունը նկատվում է հավերի՝ բադերի և սագերի հետ համատեղ կեցության պայմաններում: Հաճախ վարակվում են մասնավոր տնտեսությունների թռչունները, ուր դրանք թողնվում են բակերի տարածքից դուրս: Թռչնաֆաբրիկաների թռչունները վարակվում են հազվադեպ, քանի որ դրանք պահվում են փակ, մեկուսացված, որը կանխում է թռչունների շրջանում բռնկումների և անասնահամաճարակների առաջացումը:
Մարդը կարող է վարակվել թռչնի գրիպով հիվանդ թռչունների հետ շփման միջոցով: Չի բացառվում վարակման օդակաթիլային (մսի մշակում, հիվանդ կենդանիների խնամք) և ալիմենտար (վիրուսով վարակված մթերքներ, անասնաարտադրանքի մշակման ժամանակ) արյուն, մսեղիք, ձու, կեր, փետուր և այլն) մեխանիզմները: Թռչնի մսի թերմիկ մշակումը 700C պայմաններում վիրուսը ոչնչացնում է անմիջապես:
Էպիզոոտոլոգիական հետազոտությունների ժամանակ պետք է անպայման հաշվի առնել չվող վայրի թռչունների և բնադրող թռչունների հավաքատեղիները: Ուշագրավ են մեծ ջրականգերը, որտեղ թռչունները հանգստանում, սնվում կամ բնադրում են: Թռչնի գրիպի վիրուսը կարելի է անջատել կենդանու հիվանդանալու օրվանից 2-3 օրվա ընթացքում, իսկ շճափոխակերպումը (սեռոկոնվերսիա) ստանալ 1-2 շաբաթվա ընթացքում: Լաբորատոր ախտորոշման համար հետազոտվում են ջրի նմուշները, թռչունների դիակները և դրանց արտաթորանքները: Վիրուսները կարող են անջատվել տարբեր օրգաններից` թոքեր, սիրտ, ուղեղ, ենթաստամոքսային գեղձ, փայծախ, լյարդ և երիկամներ: Շճաբանական մեթոդը և ՊՇՌ ախտորոշումն իրականացվում է գրիպի կլինիկական ախտանշանների առաջին 3 օրերի ընթացքում: Կենդանի թռչունների մոտ հետազոտվում է բկանցքի, շնչափողի, քթի քսուքները: Սատկած թռչունների մոտ` շնչափողի, թոքային, աղիքային քսուքները և արտաթորանքները: Հակաէպիզոոտոլոգիական միջոցառումներն ունեն արմատական բնույթ: Գործնականում ընտանի թռչունների շրջանում իրականացվում են պատվաստումներ, որի արդյունավետությունը բարձր է գնահատվում: Միաժամանակ պետք է նշել, որ դրանք չեն բերում հիվանդության էական նվազում և տնտեսապես արդարացված չեն: Ոչ յուրահատուկ կանխարգելումը ներառում է անասնաբուժասանիտարական հսկողություն, կարանտինային միջոցառումներ, գոտևորում, անցում թռչունների շերտային պահմանը, կենդանիների սանիտարական սպանդ, ախտահանում և այլն: Հաշվվում է օրինակ, որ էպիզոոտիան և բնակչության շրջանում հիվանդությունները 1997թ Հոնգկոնգում տեղայնացվեցին միայն թռչնաֆաբրիկաներում և շուկաներում թռչունների զանգվածային ոչնչացման շնորհիվ: Թռչունների ոչնչացման համար օգտագործվում էր էլեկտրաշոկ: Էպիզոոտոլոգիական օջախի հայտնաբերման ժամանակ որոշում են □վարակված գոտի□ (ներքին) օջախից 5 կմ շառավղով, □կարանտինային գոտի□ (միջանկյալ) օջախից 15 կմ շառավղով և □հսկողության գոտի□ (արտաքին) էպիկենտրոնից 30կմ հեռավորության վրա: Այս գոտիներից յուրաքանչյուրում խորհուրդ են տրվում կանխարգելիչ աշխատանքներ, իրականացվում են՝ հաշվի առնելով էպիզոոտոլոգիական իրավիճակը: Վարակված և դրանց հարակից գոտիներում արգելվում է կենդանի թռչունների վաճառքը, կենդանիների ցուցահանդեսները, թռչունների, կերի, սարքավորումների տեղափոխումը: Հիվանդ թռչունների վաճառքի ենթակա ձուն, ենթարկվում է թերմիկ մշակման, իսկ թուխս դրված ձվերը` ոչնչացվում են: Սահմանվում է հսկողություն ջրամատակարարման համակարգի և թռչունների մսեղիքի վաճառքի նկատմամբ: Կարելի է արգելել վայրի բադերի որսը` թռչնի գրիպով անապահով վայրերում: Սա ոչ միայն նվազեցնում է որսորդների շրջանում հիվանդության դեպքերը, այլ նաև նպաստում է չվող թռչունների չուի սահմանափակմանը` անհանգստության գործոնի նվազման հետևանքով, կրակոցներից անհանգստացած վայրի չվող թռչունները փնտրում են այլ ջրային տարածություններ, որն էլ նպաստում է վարակի նոր օջախների առաջացմանը: Եթե թռչնային տնտեսություններում առկա են կրծողներ, ապա անհրաժեշտ է իրականացնել կրծողասպան միջոցառումներ: Հարկ է նշել, որ վիրուսներն ապակտիվանում են բազմաթիվ ախտահանիչ նյութերի ազդեցությունից: Ցուցված են յոդ պարունակող պատրաստուկներ, քլորամին, քլորակիր, կալցիումի հիդրոքլորիդի լուծույթ, ջրածնի գերօքսիդ, ամիակ: Արդյունավետ է պարաֆորմալինային խցիկներում մշակումը, այրումը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Քանի որ թռչնի գրիպի վիրուսները երկար ժամանակ շրջանառում են բնության մեջ, դրանց ուսումնասիրությունը հանդիսանում է էպիզոոտոլոգիական հետազոտության հիմնական մասը: Ուշադրության է արժանի չվող վայրի թռչունների չուի ճանապարհը, դրանց զբաղեցրած տեղանքը: ՀՀ բնապահպանության նախարարության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի կողմից տեղեկացվել է, որ ՀՀ-ում առկա է 3 հիմնական կետ, որտեղ կանգ են առնում աշնանը՝ հյուսիս-արևելքից, իսկ գարնանը՝ հարավ-արևմուտքից բոլոր չվող ջրլող և ջրամերձ վայրի թռչունները՝
- Արփի լիճ (հյուսիս արևմուտք, Վրաստանի և Թուրքիայի սահմանամերձ գոտիներ)
- Սևանա լիճ
- Սև ջուր գետ (Արմաշի տարածք):
Առաջնահերթ վերահսկողության վայրերն են նաև Արմաշի, Մասիսի, Եղեգնուտի ձկնաբուծական լճավազանները, Խոր Վիրապի ճահիճները, Արաքս, Մեծամոր գետերը և նրանց ջրահավաք ավազաններում գտնվող ջրանցքներն ու լճավազանները, Լոռվա լճակները, Ախուրյանի, Սպանդարյանի, Ապարանի, Երևանյան ջրամբարները, Ախուրյան գետի վերին հոսքի ջրաճահիճները: Սևանի ավազանում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել Գավառագետ, Լիճք, Վարդենիք, Մաքենիս, Մասրիկ գետերի գետաբերաններին, Լիճք լճին, Նորաշենի կղզյակներին, Արդանիշի, Ծովինարի, Լճաշենի և Ծովագյուղի ծոցերին, Արգիչի գետի միջին հոսքին, Մադինայի խոնավ մարգագետիններին: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի տեղեկատվության համաձայն թռչնի գրիպի ամենահնարավոր տարածողները կարող են լինել այլ երկրներից հանրապետության տարածք մուտք գործող թռչնի ցանկացած տեսակ: Հետևաբար, չպետք է բացառել վիրուսի փոխանցումը թռչունների ոչ միայն ջրլող, այլ նաև ցամաքային թե/ նստակյաց և թե/ չվող տեսակների միջոցով: Չվողների չուի հարավային դարպասներն են Արարատյան հարթավայրի Արաքսի հովտի արհեստական ձկնաբուծական տնտեսությունները՝ մոտ 3000 հա ջրային մակերեսով, հյուսիսային դարպասներն են՝ Աշոցքի մարզի ՝ Վրաստանի հետ սահմանագիծը, Արփի լճի Ախուրյան գետի հովտով: Դրանց ջրլող տեսակները հիմնականում կենտրոնանում են հանրապետության բնական և արհեստական ջրամբարներում՝ Սևանա լճում, Արարատյան հարթավայրի և այլ մարզերի արհեստական ձկնաբուծական լճակներում, Արփի լճի սահմանների խոշոր ու մանր ճահճուտներում, գետերում նաև Երևանյան լճում: Այս պահին ուշադրության են արժանի դրանց հետևյալ չվող և նստակյաց տեսակները՝
- Սևագլուխ քրքջան
- Հայկական որոր
- Սովորական որոր
- Սև փարփար
- Եղեգնահավ
- Փոքր սուզակ
- Մեծ սուզակ
- Փոքր ձկնկուլ
- Մեծ ձկնկուլ
- Սպիտակ արագիլ
- Ճքճան մրտիմն
- Սուլող մրտիմն
- Կռչան բադ
- Լայնակտուց սուզաբադ
- Կրկնակտցար
- Վարդագույն հավալուսն
- Շչան կարապ
- Մոխրագույն սագ
- Ագռավ
- Կաչաղակ
- Սովորական սարյակ
- Փոքր տատրակ
- Սերմնաքաղ
- Սովորական ճայ
- Թխակապույտ աղավնի
- Սպիտակաաչք սուզաբադ
- Ճուփալավոր սուզաբադ
- Կարմրագլուխ սուզաբադ
- Անտառային աղավնի
- Տնային ճնճղուկ:
Թռչնի գրիպի հսկողության առումով առանձնահատուկ ուշադրության են առժանի թռչնաֆաբրիկաները, ուր թռչունների մեծ կուտակման հետևանքով անհրաժեշտություն է առաջանում իրականացնելու լայնածավալ միջոցառումներ: Հայաստանի Հանրապետությունում առկա է թվով 8 թռչնաֆաբրիկա, մասնավորապես` 1-ական Արագածոտնի և Կոտայքի մարզերում՝ 3-ական, Երևան քաղաքում՝ 1 (Մալաթիա-Սեբաստիա համայնք), Արմավիրի մարզում՝ 2, Լոռու մարզում՝ 1:
Քանի որ Թուրքիայում թռչնի գրիպի առումով ստեղծվել է լարված համաճարակային իրավիճակ, Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ ունի 200-500մ հեռավորության վրա գտնվող մի շարք գյուղեր, մասնավորապես՝
2. Արմավիրի մարզ
- Երվանդաշատ 500մ
- Բագարան 500մ
- Արաքս 500մ
1.Արարատի մարզ
- Հովտաշեն 200մ
- Եղեգնավան 1կմ
- Նորամարգ 1կմ
- Նոյակերտ 1կմ
Ելնելով թռչնի գրիպի համաճարակային իրավիճակից, Հայաստանի Հանրապետությունում վերջինիս ներբերումը և տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են հետևյալ միջոցառումները.
2. Մշակվել է □Հայաստանի Հանրապետությունում գրիպի հնարավոր պանդեմիայի դեմ միջոցառումների նախապատրաստման ծրագիրը և գրիպի հնարավոր պանդեմիայի դեմ իրականացվող առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին□ ՀՀ կառավարության նախագծի փաթեթը:
3. ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների միջև ձեռք է բերվել փոխտեղեկատվության համաձայնություն` թռչունների շրջանում թռչնի գրիպի դեպքերի արձանագրման ժամանակ տեղեկացնել առողջապահության նախարարությանը` բնակչության շրջանում համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձե ռնարկելու համար: Միաժամանակ պետք է նշել, որ ըստ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության թռչունների շրջանում հիվանդության կասկածելի դեպքերի արձանագրման ժամանակ ՀՀ-ում կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ:
4. Առողջապահության նախարարությունը դիմել է բնապահպանության նախարարությանը թռչունների բազմազանության, միգրացիայի (հատկապես հարավ-ասիական երկրներից չվող թռչունների), դրա ուղղությունների մասին տեղեկություններ տրամադրելու համար՝ կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Պետք է նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տեղեկացվել է, որ ՀՀ-ում առկա է 3 հիմնական կետ, որտեղ կանգ են առնում աշնանը՝ հյուսիս-արևելք, իսկ գարնանը՝ հարավ-արևմուտքից բոլոր չվող ջրլող և ջրամերձ վայրի թռչունները, մասնավորապես՝
- Արփի լիճ (հյուսիս արևմուտք, Վրաստանի և Թուրքիայի սահմանամերձ գոտիներ)
- Սևանա լիճ
- Սև ջուր գետ (Արմաշի տարածք): Վերոհիշյալի մասին տեղեկություններ են ստացվել նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանական ինստիտուտից:
5. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից արգելվել է վայրի թռչունների որսը:
6. Հաշվի առնելով աշխարհում թռչնի գրիպի համաճարակային իրավիճակը, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Հայաստանի Հանրապետություն հիվանդության ներբերումը և տարածումը կանխելու նպատակով, համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության, ժամանակավորապես՝ 2005թ. հոկտեմբերի 7-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնությունից, Ռումինիայից, Թուրքիայից, Իրանից, Ուկրաինայից, հարավ-ասիական երկրներից թռչնի և թռչնամթերքի ներկրումը հանրապետություն:
7. Բնակչության համար մշակվել է հուշաթերթ` □Զգուշացե'ք գրիպից□ և բաշխվել ՀՀ բոլոր մարզերում:
8. Պատրաստվել է տեղեկատվություն զանգվածային լրատվամիջոցների համար` ՀՀ ԱՆ կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
9. ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական փոխտեղեկատվության մեջ է ԱՀԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ:
10. Սեզոնային գրիպի կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատվել է հրաման, որն իր մեջ ներառում է համալիր համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Թուրքիայում 2006թ հունվարի 1-ից թռչնի գրիպի համաճարակային իրավիճակի լարվելու առնչությամբ և հաշվի առնելով այն, որ թռչնի գրիպի օջախները տեղակայված են ՀՀ սահմանամերձ տարածքներում (Դողուբայազետ նահանգ, Վան, Իգդիր և այլն), ՀՀ առողջապահության նախարարի 2006թ. հունվարի 5-ի N 02-Ա հրամանով նախարարության կողմից իրականացվել են ներքոհիշյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես`
- Իրականացվում են սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ, որոնցում ընդգրկված են նաև թռչնի գրիպի առումով ռիսկի խումբ հանդիսացող քանակակազմերը (օր՝ թռչնաֆ աբրիկաների աշխատակիցներ, Թուրքիայի սահմանամերձ գոտիների գյուղերի բնակիչներ, մաքսատան աշխատակիցներ).
- ՀՀ Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերի պետական սահմանի անցումային կետերում (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան, Մեղրի) շուրջօրյա իրականացվում է Թուրքիայից, այլ երկրի տարածքով տարանցիկ անցած տրանսպորտային միջոցների ախտահանում (առողջապահության նախարարությունը ապահովված է անհրաժեշտ քանակի ախտահանիչ նյութերով՝ քլորամին, քլորակիր, Պրեսեպտ), ժամանող ուղևորների առողջական վիճակի վերաբերյալ հարցում, ինչպես նաև ՀՀ-ում բնակության վայրի (հասցե և այլն) ճշգրտում՝ հարկ եղած դեպքում անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:.
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցով պարզաբանվում է ՀՀ տարածքում թռչունների շրջանում անկման պատճառները, ապահովվում է մշտական տեղեկատվության փոխանակումը:
- Սահմանվում է հսկողություն □Զվարթնոց□ միջազգային օդանավակայանում Թուրքիայից ժամանած անձանց նկատմամբ.
- Իրականացվում է գրիպով և ՍՌՎՀ-ներով հիվանդության դեպքերի ամենօրյա մոնիթորինգ:
- □Նորք□ ինֆ եկցիոն հիվանդանոցում առանձնիացվել է համապատասխան տարածք (մասնաշենք)՝ թռչնի գրիպով հիվանդ հայտնաբերման դեպքում ստացիոնար բուժումը կազմակերպելու նպատակով: Առկա է Տամի ֆլյու և այլ դեղորայքներ՝ ախտանշանային բուժում կազմակերպելու և իրականացնելու համար:
- Ապահովվել է օպերատիվ կապ ՀՀ արտաքին գործերի նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Թուրքիայում համաճարակի զարգացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
- Բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել են հուշաթերթեր:
- Հայաստանի Հանրապետությունում ինչպես թռչունների, այնպես էլ բնակչության շրջանում թռչնի գրիպով հիվանդության դեպքեր չեն արձանագրվել:
Հավելված 1 ի՞նչ էպետք իմանալ թռչնի գրիպից խուսափելու համար
Թռչնի գրիպը վարակիչ հիվանդություն է: Մարդը թռչնի գրիպով կարող է վարակվել վայրի և ընտանի թռչնի (կենդանի կամ սատկած) հետ շփումից: Մարդկանց մոտ թռչնի գրիպի նշանները նման են սովորական գրիպի նշաններին և արտահայտվում են բարձր ջերմությամբ, շնչառության դժվարացումով, հազով, մկանային և կոկորդի ցավերով, աչքերի բորբոքումով: Հիվանդությունը կարող է բարդանալ թոքաբորբով, սրտի և երիկամների ախտահարումով: Դեռևս մարդուց- մարդ վարակի փոխանցման դեպքեր չեն գրանցվել:
Հետևեք հետևյալ խորհուրդներին
- մի′ շփվեք հիվանդ, սատկած թռչնի հետ, մի′ խնամեք և մի′ կերակրեք հիվանդ ընտանի և վայրի թռչուններին և օգտագործե′ք չորս-շերտ ծալված բինտից կամ մառլյայից պատրաստված դիմակներ.
- մի′ փետրահանեք սատկած թռչուններին: Մի′ մորթեք և սննդում մի′ օգտագործեք հիվանդ, սատկած, ընկած թռչունների միսը և ձուն.
- մի′ թույլ տվեք երեխաներին մոտենալ, կերակրել և խնամել թռչուններին, կտրականապես արգելե′ք նրանց մոտենալ սատկած ընտանի և վայրի թռչուններին (աղավնիներ, ճնճղուկներ և այլն).
- թռչունների հիվանդանալու կամ անկման դեպքում՝ անհապաղ տեղեկացրեք անասնաբույժին, քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան, արտակարգ իրավիճակների վարչություն.
- մի′ զբաղվեք որսով.
- խստորեն պահպանե′ք անձնական հիգիենան, ձեռքերը հաճախակի լվացե′ք օճառով և շփե′ք սպիրտով, հատկապես` թռչունների և այլ ընտանի կենդանիների հետ շփվելուց հետո
- գրիպի և սուր շնչառական հիվանդությունների նշաններով հիվանդներին մեկուսացրե′ք և անհապաղ դիմե′ք բժշկի:
Առողջապահության նախարարություն
Հավելված 2
Ուշադրություն
Հուշաթերթ ուղևորների համար Հաշվի առնելով Թուրքիայում թռչնի գրիպի լարված համաճարակային իրավիճակը, Թուրքիա մեկնող քաղաքացիները պետք է`
- Ունենան - միանվագ օգտագործման դիմակներ - միանվագ օգտագործման ռետինե ձեռնոցներ
- Չշփվեն կենդանի և սատկած թռչունների հետ
- Խուսափեն թռչնի միս և թռչնամթերք ուտելուց
- Խուսափեն հասարակական սննդի օբյեկտներում սնվելուց
- Չշփվեն սուր շնչառական վարակիչ հիվանդությունով (գրիպով) հիվանդ մարդկանց հետ
- Գրիպի կլինիկական նշանների` բարձր ջերմություն, հազ և այլն, ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմեն տեղի բուժծառայությանը
- Թուրքիայում եղած ժամանակահատվածում, կենցաղում հաճախակի օգտագործեն քլոր պարունակող որևէ ախտահանիչ նյութ
- ՀՀ վերադառնալիս, ՀՀ պետական սահմանային անցումային տվյալ հատվածի սանիտարակարանտինային կետի համապատասխան մասնագետին, Թուրքիայում սուր շնչառական վարակիչ հիվանդությունով հիվանդանալու կամ սուր շնչառական վարակիչ հիվանդությունով հիվանդ անձանց հետ շփման մեջ գտնվելու դեպքում, տեղեկացնեն այդ մասին:
ՀՀ առողջապահության նախարարություն
Օգտագործված գրականություն
- WHO-ի պաշտոնական ինտերնետային կայք՝ www.who.int
- ՌՖ սանիտարահամաճարակային ծառայության պաշտոնական ինտերնետային կայք՝ www.gsen.ru
- Киселев О,И, Малеев В, В, Рекомендации по клинике, дифференциальной диагностике и лечению людей, инфицированных высокопатогенным вирусом гриппа / Медицинский вестник N27 (344) 26 октября. 2005г
- ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ-Ի կենդանաբանության ինստիտուտի նյութերը Սույն հրատարակումը պատրաստել են`
Վ. Դավիդյանց
Ա. Վանյան
Լ. Ավետիսյան
Լ. Թորոսյան
Գ.Դումանյան
Լ.Նիազյան
Ա.Թադևոսյան
Կ. Փամբուխչյան
Հրատարակման խմբագիր` Վ.Դավիդյանց
Կարդացեք նաև
Մինչև այժմ բերված նյութերը հնարավորություն են տալիս գաղափար կազմել Քաշաթաղի տարածաշրջանում բնակչության առողջության, ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման...
Վերջին 10-ամյակում եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական և սոցիալական ակնառու փոփոխություններ: Մի շարք երկրներում անկայուն տնտեսական իրավիճակը շարունակում է խորանալ շրջակա միջավայրի տասնամյակներ ձգվող բնափոխումներով...
Այս մեթոդական ձեռնարկը ներկայացնում է սրտաբանների, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, հիպերթենզիայի Եվրոպական միությունների, շաքարային դիաբետի, ընտանեկան բժշկության...
Բովանդակություն
Ներածություն Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառները:4
Գլուխ 1
Կանխարգելում: 7...
Բժշկագիտության զարգացումը և նվաճումները պայմանավորված են ոչ միայն հիվանդությունների պատճառագիտության և ախտածագման մասին գիտելիքների կուտակմամբ, վերջիններիս ախտորոշման...
Այս աշխատությունը մշակվել է «Հանրային առողջության հայկական միավորում» հասարակական կազմակերպության հետազոտական խմբի կողմից` «Հասարակական առողջապահության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ...
Մաս I. Տվյալների ներկայացում Ուսումնական ձեռնարկ
Բովանդակություն
Պայմանական նշանների ցուցակ.................................................. ...
Բնակչության տարբեր խմբերի շրջանում 2002թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացվել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Նմանատիպ հետազոտություններ անցկացվել են նաև 2005թ.-ին...
Նախաբան
2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...
Նախաբան
Մալարիան շարունակում է խոչընդոտել աշխարհի զարգացող շատ երկրների առողջապահության զարգացմանը: Մոլորակի բնակչության ավելի քան 2 միլիարդը...
Նախաբան
2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...
Բովանդակություն
Հապավումներ ……………………………………………………........... 3
Ներածություն ………………………………………………………........ 4
1 Կենսաբանական հետազոտություններ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ … 5
1.1 Ընտրանքային խմբերը …………………………………………........... 5 ...
Բնակչության ծերացումը մեր ժամանակի առավել երկարատև հեղափոխական գործընթաց է։ Նախկինում երբևէ այդքան շատ մարդ այսքան երկար չի ապրել (United Nations Center for Development and Humanitarian Affairs, 1991)։ Արդեն 1992թ. Շվեցիայի բնակչության 18% և Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակչության 13% կազմում էին 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ։ Ֆրանսիայում մեծահասակները կազմում են 14%։ Բնակչության ծերացումը, որը նախկինում դիտվում էր որպես արդյունաբերական զարգացած երկրներին բնորոշ պատահական միտում, ներկայումս ընդունում են որպես գլոբալ երևույթ...
Վերջին տարիներին Երևան քաղաքում դիտվում է բնակչության ՇԲՕ դիմելիության աճ: Բնակչության բարձր պահանջարկի պատճառներից մեկը հանդիսանում է առաջնային բժշկասանիտարական օգնության օղակներում կանխարգելիչ ուղղության թուլացումը, ինչպես նաև հիվանդությունների քրոնիզացումը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն